Մեքքայում Նեյմարի գովազդային վահանակները հանել են մահմեդակաների կրոնական համոզմունքները վիրավորելու համար
                        Սաուդյան Արաբիայի Մեքքա քաղաքում ապամոնտաժել են Բրազիլիայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի պատկերով գովազդային վահանակները:
Որոշումը կայացվել է այն պատճառով, որ այդ գովազդը վիրավորել է մահմեդականների կրոնական համոզմունքները:
Վահանակներում 24-ամյա ֆուտբոլիստը գովազդել է McDonald’s-ի արագ սննդի ռեստորանների արտադրանքը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

