211652_close_icon
views-count24092 դիտում article-date 15:23 18-07-2014

Մահվան ելքով վրաերթ՝ Շենգավիթի ոստիկանության դիմաց. «գոլդ» համարանիշներով Mercedes-ի վրայից հանել են ՊՆ համարանիշները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ հուլիսի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Գարեգին Նժդեհի փողոցում՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի հարևանությամբ, Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը, ով կլիներ 35-40 տարեկան տղամարդ, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Վթարի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են նաև Opel մակնիշի 34 NL 408 համարանիշի ավտոմեքենա, որի հետևի ապակին վնասված է: Ըստ ականատեսների՝ Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և վրաերթի ենթարկել հետիոտնին, ով էլ շպրտվել և ընկել է Opel-ի վրա: Մինչ կժամանեին ճանապարհային ոստիկաններն ու քննիչները, Mercedes-ի վրայից հանվել էին համարանիշները, որը, ըստ ականատեսների, եղել է ՊՆ համարանիշ: Խուզարկությամբ ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվեց 88 VN 888 համարանիշը, և կան կասկածներ, որ այդ համարանիշները պատկանում են նշված ավտոմեքենային: Ոստիկանությունը պարզում է մահացածի, Mercedes-ի և Opel-ի վարորդների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Opel-ի վարորդը դեպքի վայրում էր, իսկ Mercedes-ի վարորդը՝ ոչ: 16:19 *** Ֆոտոլրագրողը քիչ առաջ հայտնեց, որ ՀԿԳ ավագ քննիչ Դ. Մարտիրոսյանը պարզել է, որ մահացածը Մասիս քաղաքի բնակիչ, 37-ամյա Սարգիս Ռաֆայելյանն էր: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր