2993 դիտում
09:51 30-07-2019
Սահմանին գազի թանկացումից հետո «Գազպրոմ Արմենիայում» արդեն 7 ամիս պարգևավճար չեն ստացել, «Փաստ»
«Փաստ» թերթի տեղեկություններով, բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում, որտեղ աշխատակիցներն անհանգստացած են այն առումով, որ 2019 թվականի 7 ամիսների ընթացքում ոչ մի պարգևավճար չեն ստացել։
Ի դեպ, նշենք, որ «Գազպրոմ Արմենիան» այն ընկերություններից է, որի աշխատակիցները մինչև այս տարի եռամսյակը մեկ պարտադիր ստանում էին պարգևավճարներ։ Ընկերության՝ մեր աղբյուրի փոխանցմամբ, սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ՀՀ ներմուծվող գազի գինը բարձրացավ 2019թ. հունվարի 1-ից։
Իշխանությունները հայտարարեցին, որ գնի բարձրացումը չի ազդելու շարքային քաղաքացու վրա, թեպետ ներկայումս գազի գինը փաստացի սահմանին բարձրացել է 15 դոլարով՝ նախկին 150-ի փոխարեն ներկայումս այն 165 դոլար է։
Արդյունքում «Գազպրոմ Արմենիա» ընկերության ղեկավարությունը աշխատակիցներին ներքին կարգով տեղեկացրել է, որ պարգևավճարների բացակայության մասին չբարձրաձայնեն. մասնավորաբար, տարածքային գրասենյակներում այս հանգամանքը բացատրել են այսպես՝ «դե, գազի գինը սահմանին բարձրացավ, երկրում գինը չբարձրացավ, և կոմպենսացիան լինելու է ընկերության հաշվին, այդ թվում՝ ձեր պրեմիաների հաշվին»։
Հիշեցնենք, որ թերթն իր նախորդ հրապարակումներից մեկում գրել էր, որ «Գազպրոմ Արմենիայում» այս նույն խնդրի հետ կապված նախատեսվում է կրճատել 1500-2000 աշխատակից։ Թերթի աղբյուրը հաստատեց, որ, ըստ ամենայնի, նախատեսված կրճատումները տեղի կունենան առաջիկա սեպտեմբեր-հոկտեմբերին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3923 դիտում
09:22 30-07-2020
Գազի թանկացումից տասն օր է անցել, բայց ազդեցությունն արդեն զգալի է. «Փաստ»
3260 դիտում
09:47 23-04-2019
«Գազպրոմ Արմենիայում» նախատեսում են կրճատել հիմնականում «սևագործ» հատվածին․ «Փաստ»
1314 դիտում
20:40 25-01-2023
Խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի վաճառք՝ 6 ամիս, 12 ամիս եւ 36 ամիս ժամկետներով
Այս բաժնից
1273 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2344 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»