1306 դիտում
22:35 29-07-2019
Հետևողական պայքար՝ պիտանիության ժամկետն անցած ապրանքների վաճառքն արգելելու նպատակով
Մայրաքաղաքում գործող առևտրի օբյեկտներում պիտանիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի դեպքերը հայտնաբերելու, կանխարգելելու և արգելելու, ինչպես նաև բնակիչներին սննդային թունավորումներից զերծ պահելու նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունը շարունակում է ստուգայցեր իրականացնել:
Ձեռնարկված միջոցառումների ընթացքում 2019 թվականի հուլիսի 26-ին վարչության աշխատակիցները Սունդուկյան փողոցի թիվ 9 հասցեում գործող՝ «Եվա և Սյուզի» ՍՊ ընկերությանը պատկանող «Շիրակ» սուպերմարկետում հայտնաբերել են պիտանիության ժամկետն անցած բազմատեսակ և բազմաթիվ ապրանքներ, մասնավորապես` սննդամթերք։ «Շիրակ» սուպերմարկետի տնօրենը և աշխատակիցները փորձել են թաքցնել նշված ապրանքները, ինչից և պարզ է դարձել, որ վերջիններս գիտակցաբար իրացնում են ժամկետանց սննդամթերք։
Երևանի քաղաքապետարանը ևս մեկ անգամ կոչ է անում տնտեսվարողներին զերծ մնալ առանց պիտանիության ժամկետի կամ ժամկետն անցած ապրանքների իրացումից։
Նմանատիպ նյութեր
871 դիտում
13:52 22-09-2014
Մայրաքաղաքում 554 օբյեկտներից 34-ում հայտնաբերվել են պիտանիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի դեպքեր
2300 դիտում
11:47 16-06-2022
«Քարֆուր» սուպերմարկետներում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած սննդամթերք. ՍԱՏՄ
4405 դիտում
18:23 22-01-2018
Շուկայում հայտնաբերվել է սուրճ առանց պիտանիության ժամկետի
Այս բաժնից
352 դիտում
18:10 16-05-2024
ՍԴ նախագահն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավարին
355 դիտում
17:38 16-05-2024
Փաշինյանն ու ԵՄ առևտրի գծով հանձնակատարը անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծին