211652_close_icon

Շուկայում հայտնաբերվել է սուրճ առանց պիտանիության ժամկետի

views-count4678 դիտում article-date 18:23 22-01-2018
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչները, քաղաքացու ահազանգի հիման վրա, իրացման շուկայում հայտնաբերել են «OKF» ապրանքանիշի «Caffe Latte» անվանումով 16 սուրճ, որոնց վրա բացակայում են արտադրության և պիտանիության ժամկետները: Հայտնաբերված սուրճերը հանվել են վաճառքից և ոչնչացվել: Միաժամանակ՝ Ծառայության կողմից իրականացվում են աշխատանքներ ներմուծված ողջ խմբաքանակը հայտնաբերելու ուղղությամբ: Արդյունքների մասին կհրապարակվի լրացուցիչ: Ծառայությանը հորդորում է սպառողներին ուշադրություն դարձնել սննդամթերքի պիտանիության ժամկետների առկայությանը և դրանց բացակայությունը հայտնաբերելու դեպքում անմիջապես ահազանգել «Թեժ գծի» 010 206040 հեռախոսահամարով: [b]ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն Աղբյուրը՝ snund.am [/b]

Նմանատիպ նյութեր