Մանեն այցելել է իր գումարներով Սենեգալի հայրենի գյուղում կառուցվող դպրոց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Լիվերպուլի» կիսապաշտպան Սադիո Մանեն ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Սենեգալում իր հայրենի գյուղին:
27-ամյա ֆուտբոլիստը այցելել է շինհրապարակ, որտեղ նոր դպրոց է կառուցվում: Նախորդ տարի Մանեն դպրոցի շինարարության համար հատկացրել էր 240 հազ. ֆունտ:
Ավելի վաղ Սադիոն ֆինանսավորել էր իր գյուղում հիվանդանոցի և մզկիթի շինարարությունը: Բացի այդ, նա դրամական աջակություն է ցուցաբերում առավել կարիքավոր ընտանիքներին:



