211652_close_icon
views-count1412 դիտում article-date 16:45 22-05-2021

Հայաստանում Սենեգալի դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Համատեղությամբ Հայաստանի Հանրապետությունում Սենեգալի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբդու Սալամ Դիալլոն (նստավայրը` Մոսկվա) մայիսի 22-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան:

Ինչպես տեղեկացրին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, Աբդու Սալամ Դիալլոյին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը, խորհուրդն ու նշանակությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Դեսպանը ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց զոհերի հիշատակը:

Դեսպան Դիալլոն շրջեց նաև թանգարանի ցուցասրահներով և ծանոթացավ մշտական ու ժամանակավոր ցուցադրություններին:

Նմանատիպ նյութեր