2194 դիտում
16:03 29-07-2019
Մաքսանանենգները փորձել են Պանամա հասցնել 4 տոննա կոկաին
Պանամայի առափնյա պաշտպանության պարեկային նավերը կալանքի տակ են վերցրել մի նավակ, որում եղել է մոտ 4 տոննա կոկաին: Հաղորդում է [url=https://www.reuters.com/video/2019/07/29/panama-seizes-nearly-four-tonnes-of-coca?videoId=580754434&videoChannel=1&channelName=Top+News]reuters[/url]-ը։
Թմրանյութի մաքսանենգներին ձերբակալել են Իսլա Գրանդե կղզու մոտակայքում:
«Հարյուր ձիաուժի չորսական շարժիչներով այս նավակում Կոլումբիայի հինգ քաղաքացիներ էին, նրանք փորձել են հասնել մեր ափ, բայց մեր նավը դա կանխել է: Կոլումբիացիների նավակում եղել է արգելված թմրանյութով լցված 3989 պարկ», - ասել է Պանամայի առափնյա պարեկային ծառայության տնօրեն Խուան Մանուել Պինոն:
Կենտրոնական Ամերիկան և Մեքսիկան համարվում են հիմնական տարանցիկ ուղիները, որոնցով մաքսանենգները կոկաինը հասցնում են ամերիկյան սև շուկա:
Նմանատիպ նյութեր
1378 դիտում
11:48 17-05-2023
Հայաստան է ներմուծվել շուրջ 1 տոննա կոկաին՝ Պանամա-Իտալիա-Վրաստան երթուղով․ ԱԱԾ
1219 դիտում
08:40 17-08-2023
Պանամա, Իտալիա Վրաստան. 1 տոննա Հերոինի գործով ո՞ւմ է դիմել ԱԱԾ-ն. «Ժողովուրդ»
Այս բաժնից
784 դիտում
17:34 23-11-2024
Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները ահազանգում են «պուտինացման» վտանգի մասին
838 դիտում
17:20 23-11-2024
Ուկրաինան վերահսկում է Կուրսկում գրաված տարածքի 60 տոկոսը. Reuters
910 դիտում
16:13 23-11-2024
Ադրբեջանը մտադիր է ուժեղացնել «զորքերի մարտունակությունը Հայաստանի հետ սահմանին»