211652_close_icon
views-count6198 դիտում article-date 19:30 28-07-2019

Ջրափրկարարները մոտ 1 կմ հեռավորությունից ափ են մոտեցրել 4 քաղաքացու

Հուլիսի 28-ին, ժամը 14:06-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանա լճի հանրային լողափում հերթապահություն իրականացնող հատուկ ջրափրկարարական ջոկատը ջրում նկատել է ռետինե նավակներով քաղաքացիների, ովքեր չեն կարողանում ինքնուրույն մոտենալ ափ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Ջրափրկարարները մոտ 1 կմ հեռավորությունից ափ են մոտեցրել չորս քաղաքացու և երկու ռետինե նավակ:

Նմանատիպ նյութեր