211652_close_icon
views-count2647 դիտում article-date 13:07 28-07-2019

Արևմուտքն իրա տունը քանդել է, ուզում է մերն էլ քանդի, հերի՛ք է սուտ դեմոկրատիայի տակ այդ ամենը մտցնեք հայոց ընտանիքի մեջ. Վ. Ղուկասյանը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին. Tert.am

Զարմանում եմ, ի՞նչ են ուզում ընդհանրապես, մի հատ ընտանիք է մնացել, մի հատ եկեղեցի, էդ էլ քանդե՞նք. [url=https://www.tert.am/am/news/2019/07/27/Vardan-Ghukasyan-Convention/3058831?fbclid=IwAR0KaMKzVJjLET6IBYBIuFIOOtwP5sxBhym1tGghcPq6y_tfbecdpDOnY7I]Tert.am[/url]-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով Ստամբուլյան կոնվենցիային ու դրա հնարավոր վտանգներին: Ղուկասյանը հիշեցրեց, որ երեկ Հայ-առաքելական եկեղեցու եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հայտարարությամբ են հանդես եկել և հորդորել իշխանությանը զերծ մնալ Ստամբուլ յան կոնվենցիայի վավերացումից: «Յուրաքանչյուր հայորդի պետք է Հայոց եկեղեցու հետ լինի, եթե հայ եկեղեցու հետ չի՝ ես կարող եմ ասել, որ հայ չի: Եթե ԼԳԲՏ-ի հետ է կապված, երրորդ սեռի հետ է կապված՝ միանշանակ մենք դրան թշնամի ենք. ես կարող եմ ասել, որ այդպիսի մարդիկ հայ չեն»,-ասաց նա: Ըստ Ղուկասյանի՝ այս կոնվենցիան պարտադրվում է Արևմուտքի կողմից. «Էդ Արևմուտքը իրա տունը քանդել է, ուզում է մեր տունն էլ քանդի: Հերի՛ք է էդ սուտ դեմոկրատիայի, խոսքի ազատության տակ էս պոռնիկությունը մտցնեք ժողովրդի, հայոց ազգի ընտանիք մեջ, ամո՛թ է, վերջացրե՛ք: Ուզում են երկիրը վերացնենք, սաղին պիղծ սարքեն՝ երրորդ սեռ, տրանսգենդեր, չգիտեմ էլ ինչ: Վերջացրե՛ք, ամո՛թ է... ինչո՞ւ եք դուք էլ դրանց պրոպագանդում»: Դիտարկմանը, որ պնդում են՝ այդ կոնվենցիան ԼԳԲՏ անդամների հետ որևէ կերպ չի առնչվում և խոսքը միայն կանանց իրավունքների մասին է, Վարդան Ղուկասյանը պնդեց, որ յուրաքանչյուր հայկական ընտանիքում կինն իր իրավունքները շատ լավ գիտի, և այստեղ կանանց իրավունքների պաշտպանության խնդիր չկա: «Եվ ընդհանրապես, հայկական ընտանիքներում մայրը և կինը բռնության չեն ենթարկվում, եթե նման բան կա, ուրեմն այն ընտանիքներում են, որտեղ անբարոյականությունը, սրբապղծությունը, կեղտոտությունն աշխարհի տակի ցայտուն երևում է: Հիմա մեր օրենքը շատ լավ ասում է, որ ով բռնանում է, որևիցե մեկը բողոքարկում է՝ օրենքի առաջ պատասխանատվություն են կրում: Հիմա ի՞նչ են ուզում, լրացուցիչ բաներ ընդունե՞ն, որ դրա կարիքն ընդհանրապես չկա: Եթե ՀՀ-ի որևիցե մի կին, մի քաղաքացի բողոքարկում է, որ իր նկատմամբ ինչ-որ բան են կատարել, օրենքի առաջ պատասխանատվություն է կրում յուրաքանչյուր մարդ»,-ասաց նա: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/07/27/Vardan-Ghukasyan-Convention/3058831?fbclid=IwAR0KaMKzVJjLET6IBYBIuFIOOtwP5sxBhym1tGghcPq6y_tfbecdpDOnY7I]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր