211652_close_icon
views-count1996 դիտում article-date 21:56 26-07-2019

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստեղծում է «Սոցիալական շտապօգնություն»

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնում է «Սոցիալական շտապօգնության» ստեղծում, որը նպատակ ունի միավորել հայաստանյան բոլոր բարեգործական կազմակերպություններին, մարդասիրական նախաձեռնություններին և անհատներին` համատեղ ջանքերով գտնելու ուղիներ` աջակցության կարիք ունեցող քաղաքացիների խնդիրների լուծման համար: «Սոցիալական շտապօգնությունը» միտված է միավորելու ոչ միայն կազմակերպությունների, հիմնադրամների կամ բարեգործական կազմակերպությունների ջանքերը, այլև՝ անհատների, ովքեր կարող են և ցանկանում են իրենց կարողությունների և հմտությունների շրջանակում աջակցելու կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց: Նախաձեռնության առաջին քայլը կամավորների բանկի ստեղծումն է, որը հնարավորություն կտա գնահատելու մեր ունեցած մարդկային, մասնագիտական ռեսուրսները, ծառայությունների բազմազանությունն ու բաշխվածությունը՝ ըստ տարածքների: «Սոցիալական շտապօգնության» կամավորների ռեեստրում գրանցումը կատարվում է բացառապես կամավորության սկզբունքով և փոխօգնության գաղափարախոսությամբ: «Սոցիալական շտապօգնության» համակարգի շրջանակներում տրամադրվող հիմնական սոցիալական ծառայություններն են. 1) Հոգեբանական օգնություն. 2) Խնամքի ծառայությունների միանվագ տրամադրում. 3) Փաստաբանական օգնություն (քաղաքացիական գործերով). 4) Կացարանի տրամադրում. 5) Բնաիրային օգնություն: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «Սոցիալական շտապօգնության» գաղափարի իրականացման հարցում փնտրում է գործընկերների:

Նմանատիպ նյութեր