1960 դիտում
09:53 17-02-2016
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախընտրում է կալանավորների՞ն. «Առավոտ»
«Առավոտը» գրում է. «Հաշմանդամություն ստանալու գործընթացը՝ վարչական վարույթ է, որն իրականացվում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից, իսկ հաշմանդամության կարգ տալու կամ մերժելու վերաբերյալ փաստաթուղթը՝ վարչական ակտ է, որն իրավական իմաստով ոչնչով չի տարբերվում, ասենք՝ ճանապարհային ոստիկանության տեսուչի կողմից գրված ակտից:
Վերջերս՝ փետրվարի 12-ին, նախապես ծանուցված ժամին, սոցիալական օգնության և պաշտպանության կարիք զգացող մի շարք ՀՀ քաղաքացիներ, փորձաքննության էին եկել Բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն: Փորձաքննություն իրականացնող հանձնաժողովի մասնագետներից ներկա էր միայն թերապևտը: Մնացած հանձնաժողովականները չկային:
Սոցիալական օգնության և պաշտպանության կարիք ունեցող մեր հայրենակիցները սպասում էին, թե ե՞րբ են իրենց և ՀՀ մյուս հարկատուների հաշվին ապրող փորձագետները ժամանելու իրենց աշխատավայր: Նշանակված ժամից անցել էր մոտ մեկ ժամ: Մասնագետները չկային: Կար հիվանդ, որը չդիմացավ երկար սպասելուն՝ վատացավ և հեռացավ:
Հիվանդների և գործակալության առկա աշխատակիցների կողմից շրջանառվում էին փորձագետների բացակայության վերաբերյալ տարբեր վարկածներ, որոնցից առավել հավաստին, ըստ փորձագետ-թերապևտի, այն էր, որ փորձագետները լրիվ կազմով գնացել են քրեակատարողական հիմնարկ: Այս վարկածը հաստատվեց նաև գործակալության մի շարք այլ աշխատակիցների կողմից: Հետո պարզվեց, որ կալանավայրի այցելությունները բավական հաճախ են լինում և դա, կարելի է ասել, փորձագետների սիրված զբաղմունքն է դարձել»:
Մանրամասն՝ Առավոտ.am կայքում:
Նմանատիպ նյութեր
1996 դիտում
21:56 26-07-2019
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստեղծում է «Սոցիալական շտապօգնություն»
2527 դիտում
09:49 15-04-2016
Սոցիալական ապահովության պետական ծառայությունը նախընտրում է չաշխատե՞լ. «Առավոտ»
Այս բաժնից
1459 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1249 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1117 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»