211652_close_icon
views-count23880 դիտում article-date 16:50 29-12-2016

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կարող է հպարտանալ «Ձորակ» հոգեկան խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնով, որտեղ ստեղծված են բնակվողների համար իդեալական պայմաններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Ձորակ» հոգեկան առողջություն խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների հետ կապված միջոցառում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառումը կազմակերպվել էր կենտրոնի աշխատակիցների ջանքերով՝ նույն կենտրոնի բնակիչների մասնակցությամբ: Միջոցառման ընթացքում տեղի ունեցան թատերական համարներ, երգ, պար, իսկ վերջում Ձմեռ պապիկն ու Ձյունանուշը ողջունեցին կենտրոնի բնակիչներին, աշխատակիցներին և միջոցառման հյուրերին: Ձմեռ պապիկը բաժանեց ՍՈԱՐ բարեգործական կազմակերպության և «Ձորակ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Խաչատրյանի կողմից պատրաստված նվերները: Միջոցառմանը ներկա էին «Ձորակ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ս. Խաչատրյանը, նույն կենտրոնի աշխատակիցներ, ՍՈԱՐ բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեցների և հաշմանդամների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի խորհրդական Արամ Գրիգորյանը, Արաբկիր վարչական շրջանի կանաչապատում ՓԲԸ տնօրեն Վահրամ Մխիթարյանը, կենտրոնում խնամվող բնակիչների ծնողներ, հարազատներ և հյուրեր: Հավելենք նաև, որ «Ձորակ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ս. Խաչատրյանի և ՍՈԱՐ-ի շուրջ 1 տարվա համագործակցության արդյունքում կենտրոնի տարածքում կառուցվում է եվրոպական չափանիշներին համապատասխան 1 քոթեջ և նախատեսվում է 2017 թվականի ընթացքում նմանատիպ ևս մի քանի քոթեջների և լողավազանի կառուցում, որի նպատակն է կենտրոնի բնակիչների ժամանցի արդյունավետ կազմակերպումը, որոնք ծառայելու են աշխատանքային տարբեր թերապիաների /նկարչություն, կավագործություն, հելունագործություն, գորգագործություն, գոբելենագործություն, քանդակագործություն, լող և այլն/ ճիշտ և արդյունավետ կազմակերպմանը։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 115+
115+

Նմանատիպ նյութեր