1314 դիտում
14:33 10-02-2016
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հունվարին ստացել է 604 դիմում
Հունվար ամսվա ընթացքում նախարարությունում գրանցված քաղաքացիների դիմումների ընդհանուր թիվը կազմել է 604, նախարարություն այցելած քաղաքացիների թիվը 350, որոնցից 276-ի կողմից ներկայացվել է բանավոր և 328-ը՝ գրավոր դիմում:
Բանավոր դիմումներում գերակշռող մաս են կազմել ավանդի փոխհատուցման` 44 (16%), ընտանեկան նպաստի 31 (11%), կենսաթոշակի վճարման 34 (12%) և երեխայի ծննդյան միանվագ նպաստի 27 (10%) վերաբերյալ դիմումները:
Գրավոր դիմումներում գերակշռող մաս են կազմել ավանդների փոխհատուցման՝ 41 (12%), հումանիտար օգնության 24 (7%), ընտանեկան նպաստի 31 (76%) վերաբերյալ դիմումները:
Հունվար ամսվա ընթացքում պատասխանվել է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված 157 դիմումի: Դիմումների պատասխաներն ըստ բնույթի ունեն հետևյալ պատկերը. 114-ը (72%) պարզաբանվել է, 20 (13%) քաղաքացու խնդրանք բավարարվել է, 15-ը (10%) վերահասցեագրվել է պետական այլ մարմիններ, իսկ 8-ին (5%) տրվել է մերժողական պատասխան:
Հաշվետու ժամանակահատվածում նախարարի տեղակալների մոտ կայացել է երկու ընդունելություն` 2 քաղաքացու մասնակցությամբ: Յուրաքանչյուր ընդունելության ընթացքում տրված հանձնարարականների հիման վրա կազմվել են արձանագրություններ, որոնք գրանցվել և ընթացք են ստացել սահմանված կարգով:
Նմանատիպ նյութեր
1996 դիտում
21:56 26-07-2019
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստեղծում է «Սոցիալական շտապօգնություն»
Այս բաժնից
1186 դիտում
15:49 25-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր (տեսանյութ)