2921 դիտում
17:18 26-07-2019
Հուրգադայում գտնվող ՀՀ քաղաքացիներն առողջական խնդիրներ չունեն. 119-ն այսօր կվերադառնան
Առողջապահության նախարարությունը կապ է հաստատել Եգիպտոսում ՀՀ դեսպանատան հետ՝ չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիների առողջական խնդիրների հետ կապված:
Այս մասին «Ֆեսյբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Այնտեղ գտնվող մեր քաղաքացիների մոտ այս պահին առողջական խնդիրներ չկան, նրանցից 119-ն այսօր կվերադառնան Հայաստան՝ կառավարության կողմից ապահովված թռիչքով։ Մշտական կապի մեջ ենք մեր դեսպանատան հետ, որպեսզի ըստ անհրաժեշտության զբաղվենք մեր քաղաքացիների առողջական խնդիրներով»,- գրել է Թորոսյանը:
Հուրգադա-Երևան հուլիսի 25-ի OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվող ուղևորները հուլիսի 26-ին՝ Եգիպտոսի ժամանակով 15:00-ին (Երևանի ժամով 17:00-ին), Հուրգադա-Երևան UJ 5600 չվերթով կմեկնեն Հայաստան:
Ավելի վաղ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը տեղեկացրել էր, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է վճարել ՀՀ քաղաքացիներին չարտերային թռիչքով Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար:
ՀՀ քաղաքացիները մնացել էին Հուրգադայում հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով: Ըստ որոշ տեղեկությունների՝ չվերթի չեղարկման պատճառն այն է, որ «Էյ ընդ Ար Տուր» հայկական տուրօպերատորը չի վճարել ավիափոխադրողին։
Նմանատիպ նյութեր
1391 դիտում
17:00 01-12-2015
Թուրքիայում փոխանակման ծրագրով գտնվող բոլոր ուսանողները կվերադառնան Ռուսաստան
Այս բաժնից
838 դիտում
19:26 03-02-2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բելգիայի նորընտիր վարչապետին
874 դիտում
18:28 03-02-2025
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում