211652_close_icon
views-count15658 դիտում article-date 18:45 29-11-2024

«Արմավիր» ՔԿՀ-ում գտնվող կալանավորին, ով առողջական լուրջ խնդիրներ ունի և նրան, ըստ օրենքի, իրավունք չունեին կալանավորելու, չեն ներկայացնում դատական նիստերին՝ պատճառաբանելով, որ մեքենա չկա. ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, SHAMSHYAN.com էր զանգահարել արդեն մոտ 8 ամիս ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գտնվող կալանավորներից մեկի մայրը, ով, ելնելով իր որդու անվտանգությունից, չցանկացավ ներկայանալ, սակայն հայտնեց այն խնդրի մասին, որ իր որդուն չեն ներկայացնում դատական նիստերին։

Նա մասնավորապես ասաց․ «Արդեն մի քանի դատական նիստեր են տեղի ունեցել, որոնց իմ որդու մասնակցությունը չեն կարողացել ապահովել, քանի որ ասում են, որ մեքենա չունեն։ Որդիս ունի առողջական լուրջ խնդիրներ և կալանքը ըստ ՀՀ Առողջապահության նախարարի համապատասխան հրամանի համատեղելի չէ նրա առողջական վիճակի հետ։ Այդ ամենը ցավոք ոչ մեկը հաշվի չի առնում։ Խարդախության հոդվածով է կալանավերվել, բայց միչև կալանավորումը դատական նիստերին դրսից էր մասնակցում։ Մի անգամ էլ երբ ոտքը վիրահատել էր, տրոմբ էր ու չկարողացավ ներկայանալ դատին, պաշտպանյալին ասեց, որ դատարանին տեղյակ պահի, այն ինչ նա տեղյակ չպահեց և հաջորդ դատական նիստին նրան կալանավորեցին դատարանի դահլիճից։ Գիտեմ նաև, որ իր նման շատ ու շատ կալանավորներ կան, որոնց դատական նիստերին չեն ներկայացնում՝ պատճառաբանելով, որ մեքենա չկա։ Ուզում եմ հրավիրել իրավապահ կառույցների ուշադրությունը այս խնդրին և խնդրում եմ իմ որդուն ազատ արձակել, քանի որ նա ի վիճակի չէ կալանավայրում գտնվել։ Հիմա էլ ուզում է հացադուլ հայտարարել, բայց ախր նա այդքան առողջություն չունի, որ հիմա էլ հացադուլ հայտարարի»։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր