Թուրքիայում փոխանակման ծրագրով գտնվող բոլոր ուսանողները կվերադառնան Ռուսաստան
Թուրքիայում կրթական ակադեմիական փոխանակման ծրագրով սովորող բոլոր ուսանողները շատ սեղմ ժամկետում կվերադառնան Ռուսաստան: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության Կրթության ու գիտության նախարարությունը, հաղորդում է gazeta.ru-ն:
Միևնույն ժամանակ նշվում է, որ Ռուսաստանում նույն ծրագրով սովորող թուրք ուսանողները կարող են ուսումը շարունակել Ռուսաստանում:
Ներկա պահին Ռուսաստանի 123 բուհերում սովորում է Թուրքիայի 1030 քաղաքացի: Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը հայտնել էր, որ Ռուսաստանը չեղյալ է հայտարարում 2016 թվականին անցկացվելիք Ռուս-թուրքական համագործակցության տարվան նվիրված միջոցառումները: