Ազգային ժողովի այգում և Բաղրամյան պողոտայում կնշվի Վարդավառի տոնը
Հուլիսի 28-ին՝ ժամը 10:00-ից, Ազգային ժողովի այգում և Բաղրամյան
պողոտայում կազմակերպվելու է Վարդավառի տոնի առթիվ միջոցառում: Տեղեկացնում են Ազգային ժողովից։
Միջոցառումը կսկսվի Բաղրամյան պողոտայում գորգերի լվացման արարողությամբ,
այնուհետեւ կմեկնարկի Վարդավառը:
Ազգային ժողովի այգում ողջ օրվա ընթացքում կցուցադրվեն «Թուֆենկյան գորգ»,
«Մեգերյան կարպետ» և Հայկական գորգի ազգային կենտրոնի ներկայացրած
հայկական ձեռագործ գորգեր:
Նախատեսված են գորգագործության վարպետաց դասեր, գորգերի մասին զրույց,
քվեսթային խաղ:
Միջոցառումը կեզրափակվի «Միքայել Ոսկանյան և ընկերներ» երաժշտական խմբի
համերգով: