Էդգար Մանուչարյանը վիրահատվել է
Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Էդգար Մանուչարյանը վիրահատվել է, ինչի մասին ֆուտբոլիստը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Վիրահատությունս շատ նորմալ անցավ: Ուզում եմ շնորհակալության խոսքեր ասել բժիշկ Մակնասսի Սալախ Տախարվիչին, «Փյունիկի» նախագահ պարոն Սողոմոնյանին, ակումբի ողջ անձնակազմին բարձր պրոֆեսիոնալիզմի համար:
Իսկ հիմա ժամանակն է վերականգնվելու ու նայելու այսօրվա շատ կարևոր խաղը: Առա՜ջ, «Փյունի՛կ»»:


