Էդգար Մանուչարյանը ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել. տեսանյութ
Ռուսաստանի երիտասարդական առաջնության 20-րդ տուրում Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը հանդես է եկել «Ուրալ»-ի փոխարինողների կազմում և օգնել է իր թիմին հաղթանակ տանել «Կրասնոդար»-ի երիտսարդական թիմի նկատմամբ:
Հայ խաղացողը փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսում, իսկ 85-րդ րոպեին վերականգնել է հաշվի հավասարակշռությունը: Քիչ անց հյուրերը նաև խփել են երրորդ գնդակը և հաղթել են 3:2 հաշվով: