211652_close_icon
views-count2212 դիտում article-date 20:09 25-07-2019

«Զվարթնոց» օդանավակայանում գողություն է բացահայտվել

Հուլիսի 25-ին, ժամը 02.30-ին, Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, գողություն կատարելու կասկածանքով, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ավիացիոն անվտանգության կայանից բերման են ենթարկել օդանավի մաքրուհի, 58-ամյա կնոջ: Պարզվել է, որ նա օդանավի սրահից գողացել է քարերով պատված ոսկյա թևնոց: Գողոնն առգրավված է: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր