Ավտովթար՝ Երևանում. «Hyundai»-ն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բախվել է պաշտպանիչ բետոնե հատվածին և կողաշրջվել. վարորդին առաջինը օգնության են հասել «Զվարթնոց»-ի անվտանգության աշխատակիցներն ու շտապօգնության բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում «Հյունդաի» մակնիշի ավտոմեքենան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում բախվել է բետոնե պաշտպանիչ հատվածին և կողաշրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկույթունների բարեբախտաբար տուժածներ չկան:
Վարորդին առաջինը օգնության են հասել «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության աշխատակիցները, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինը հրաժարվել է բժշկական օգնությունից:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի և վաշտի հրաամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Գարիկ Հանիսյանն ու կրտսեր պարեկ Գնել Հովհաննիսյանը:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարեկները պարզել են վարորդի ինքնությունը, ով ենթարկվել էլ սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։