211652_close_icon
views-count47695 դիտում article-date 14:07 25-07-2019

Արտակարգ դեպք Երևանում․ ԺՈՒԿ նախագահ Մանուել Գասպարյանի հետ վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով

Երեկ, հուլիսի 24-ին կրակոցեր են հնչել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Գերցենի փողոցի թիվ 20 տան մոտ կրակոցներ են հնչել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ նշված տան մոտ փողոցով անկանոն երթևեկելու հանգամանքի շուրջ վիճաբանություն է առաջացել նշված տան բնակիչ 44-ամյա Մանուել Գասպարյանի և մեկ այլ քաղաքացու միջև, որի ժամանակ Մ․ Գասպարյանը դիտողություն է արել այդ քաղաքացուն։ Որոշ ժամանակ անց այդ քաղաքացին իր մի քանի ընկերների հետ վերադարձել է Մ․ Գասպարյանի տան մոտ ու դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, իր մոտ եղած ատրճանակից մի քանի անգամ անկանոն կրակոցներ է արձակել, որից հետո իր ընկերների հետ հեռացել են։ Ոստիկանները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են կրակված պարկուճ։ Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ինչպես նշված անձին, այնպես էլ նրա հետ եկած անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբելերու ուղղությամբ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները գիտեն՝ ով է այդ անձը։ Իսկ Մ․ Գասպարյանը տարիներ առաջ մահացած, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Ժողովրդավարական ուղի» կուսակցության հիմնադիր-նախագահ Մանուկ Գասպարյանի տղան է։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր