80755 դիտում
16:30 17-06-2019
Արտակարգ դեպք Արցախի Հանրապետությունում. մարտական դիրքում զինվորների վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. կա վիրավոր
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ շաբաթ օրը, հունիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում։ Ասկերանի մարտական դիրքերից մեկում զինվորների վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զինվորներից մեկը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հոսպիտալ։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը փորձում է պատկան մարմիններից պարզել վիրավոր զինվորի առողջական վիճակի, նրա, ինչպես նաև նրա վրա կրակոց արձակողի ինքնությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, իսկ նրա վրա կրակոցներ արձակողը Հայաստանում հայտնի գործարարներից մեկի բարեկամն է, ում տվյալները, նախաքննության շահերից ելնելով, այս պահին չենք հրապարակում։
[b]ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել դեպքի առնչությամբ, որը ներկայացնում ենք ստորև.[/b]
2019թ. հունիսի 15-ին` ժամը 11:45-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքում, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հ.Գալստյանի` ձախ աչքի շրջանի հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Քրեական գործի նախաքննության ընթացքում, ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով, ձերբակալվել է Հ. Գալստյանի ծառայակիցը:
Հ.Գալստյանը քրեական գործով ճանաչվել է տուժող:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
[b]Արցախի ՊՆ-ն նույնպես հայտարարություն է տարածել Ասկերանի զորամասում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ.[/b]
Հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Համլետ Արայի Գալստյանը: Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է բավարար:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
47695 դիտում
14:07 25-07-2019
Արտակարգ դեպք Երևանում․ ԺՈՒԿ նախագահ Մանուել Գասպարյանի հետ վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով
27459 դիտում
11:57 09-03-2023
Կրակոցներ և դանակահարություն Արարատի մարզում․ վիճաբանությունն ավարտվել է փոխադարձ կրակոցներով․ կա վիրավոր
Այս բաժնից
2029 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)