211652_close_icon

Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման պատճառով այս պահին Հուրգադայում է 100 ՀՀ քաղաքացի. դեսպանություն

views-count2495 դիտում article-date 15:40 25-07-2019
Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով այս պահի դրությամբ Հուրգադայում գտնվում է մոտ 100 ՀՀ քաղաքացի։ Դեսպանությունը մշտական կապի մեջ է վերոհիշյալ քաղաքացիների, ինչպես նաև՝ փոխադրող ընկերության հետ և ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը խնդիրը կարգավորելու համար։ Եգիպտոսում ՀՀ դեսպանության թեժ գիծն է՝ +20 120 705 0580:

Նմանատիպ նյութեր