211652_close_icon

Չկա կոնցեպտ, բայց կա վախ, որը հետապնդում է հեղափոխական թիմին․ «Ժամանակ»

views-count2075 դիտում article-date 10:15 25-07-2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Ամուլսարի հիմնախնդիրը շարունակում է խրված մնալ «հեղափոխական» կառավա­րության կոկորդում։ Ի սկզբանե կանխատեսելի էր, որ այս հարցում Փաշինյանի կառավարությունը բախվե­լու է չափազանց բարդ ու անլուծելի թվացող խնդիր­ների։ Մի կողմ թողնենք դրա հետ առնչվող առարկայական և փաստական նյութն ու փոր­ձենք հարցը դիտարկել արժեքային տիրույթում, ինչը, մեր համոզմամբ, շատ ավելի կարևոր է։ Անգլիացի պատմագետ Ա. Թոյնբին իր մարտահրավեր – պատասխան հարացույցում առաջնային պլան է մղում այն հանգամանքը, որ հանրույթնե­րը մշտապես բախվում են տարատեսակ մարտահրավերնե­րի, և դրանց տրվող պատաս­խաններից է կախված տվյալ հանրույթի գոյության հետագա որակն ու ընդհանրապես շա­րունակականությունը։ Այ­սինքն՝ Ամուլսարի հիմնախն­դիրը ամենևին էլ արտասովոր հայտնություն չէ, տվյալ մարտահրավերի գոյությունն ար­դեն իսկ օրինաչափ է ու տրա­մաբանական։ Բայց եթե մարտահրավերի գոյությունը տրամաբանական է, ապա դրա լուծման մեթոդաբանությունը առնվազն հաս­կանալի չէ, կամ իրականում ոչ մի մեթոդաբանություն էլ չկա, գոյություն չունի։ Խնդիրը բաղ­կացած է բազմաթիվ ենթախնդիրներից. որևէ կամայական խնդրի կարգավորման մեթո­դաբանության համար անհրա­ժեշտ են հիմնարար կոնցեպտներ, իսկ դրանք էլ իրենց հեր­թին ի հայտ են գալիս դիսկուրսի և տեսակետների խմորման արդյունքում։ Բայց ինչպես տեսնում ենք, կառավարող թի­մը ոչ միայն տեսակետ չունի, այլ նաև ընդհանրապես վա­խենում է տեսակետ ունենալու մտքից։ Մոտավորապես ստացվում է հետևյալ պատկե­րը. կա մարտահրավեր, չկա մեթոդաբանություն, չկա կոնցեպտ, չկա տեսակետ, բայց կա վախ, որը հետապնդում է հեղափոխական թիմին։ Այ­սինքն՝ ոչինչ չկա, միայն վախն ու մարտահրավերն են՝ դեմ դի­մաց, լուռ ու անորոշ։ Իսկ ինչի՞ց է վախենում է «հե­ղափոխական» կառավարու­թյունը։ Փորձենք հասկանալ։ Պետությունը, որպես համակարգ, նաև հետևանք է գոյա­բանական հարցադրումների։ 16-րդ դարից սկսած՝ Արևմտյան Եվրոպայում սաղմնա­վորվող ազգային պետություն­ների առաջնային հարցադրու­մը հետևյալն էր. ինչպե՞ս կազ­մակերպել արդյունավետ կառավարում։ Ֆ. Բեկոնի, Թ. Հոբսի, Ջ. Լոկի և նրանց հաջորդող իմաստասերների քաղաքական փիլիսոփայությունը կառուցվում էր հենց այս հար­ցադրման շուրջ։ Հայկական միջավայրում արդյունավետ կառավարման հարցադրումը երբևէ դիսկուրսի առարկա չի դարձել։ Բնական է, որ Օսմա­նյան և Ռուսական տիրապե­տությունների ներքո իր գոյու­թյունը մի կերպ քարշ տվող էթնոկրոնական հանրույթին հա­մանման խնդիրները չէին կա­րող հետաքրքրել։ Այդ իսկ պատճառով մեր միջավայրում մշտապես գերակայող դիրքեր է զբաղեցրել «ինչպես գոյու­թյուն ունենալ» հարցադրումը։ Չխորանալով հիմնախնդրի պատմական և փիլիսոփայա­կան շերտերի մեջ՝ նշենք, որ 2018 թ.–ի հեղափոխությունը հայ հանրույթին հնարավորու­թյուն է տվել փոխելու իր գոյու­թյան արժեքային ռելսերն ու տեղափոխվել մշակութային առավել բարձր միջավայր։ Այ­սինքն՝ պետականազուրկ էթնոկրոնական միավորից փո­խակերպվել պետականաստեղծ քաղաքական ազգի, որն իր առջև արդյունավետ կա­ռավարման հարկադրումներ է դնում»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր