211652_close_icon
views-count2165 դիտում article-date 17:12 24-07-2019

Միհրան Ջաբուրյան․ Տարիքիս հետ կապված խոսակցությունները շատ են

Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 24-րդ միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր, 57 կգ քաշային Միհրան Ջաբությանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց իր մասնակցությունը․ «Մրցաշարին շատ լավ էի նախապատրաստվել։ Այն շատ կարևոր է ինձ համար՝ միշտ մասնակցել եմ՝ 2 անգամ հաղթող եմ ճանաչվել, 6 անգամ բրոնզե մեդալ եմ նվաճել, իսկ այս անգամ չստավեց եզրափակիչ գոտեմրատս և դարձա արծաթե մեդալակի: Ծնկի վնասվածք ունեի»,-ասաց նա։ Խոսելով տարիքի մասին՝ հայ ըմբիշն ասաց, որ շատ են խոսակցությունները վերջինիս տարիքի հետ կապված, բայց դեռ կարողանում է մրցակցություն ապահովել․ «Ես կարողանում եմ գոտեմարտել և դիմկայել, անգամ օրենքների փոփոխությունները ինձ համար խոչընդոտ չեն՝ արդեն սովորել եմ»,-խոսքը եզրափակեց հայ ըմբիշը։ Հիշեցնենք, որ մրցաշարի եզրափակչում Միհրան Ջաբուրյանը 0:10 հաշվով պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Ազամատ Տուսկաևին և դարձավ արծաթե մեդալակիր։

Նմանատիպ նյութեր