Ըմբիշներ Արսեն Հարությունյանն ու Միհրան Ջաբուրյանը պարտվեցին եզրափակչում
Եվրոպայի գործող չեմպիոն ազատ ոճային ըմբիշ, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը պարտվեց Վանաձորում ավարտված Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային 24-րդ մրցաշարի եզրափակչում:
Հայ ըմբիշը 2:12 հաշվով զիջեց ռուս Աբասգաջի Մագմոեդովին:
57 կգ քաշային կարգում Միհրան Ջաբուրյանի մրցակիցը Ռուսաստնաը ներկայացնող Ազամատ Տուսկաևն էր, որին հայ ըմբիշը պարտվեց 0:10 հաշվով: Նշենք, որ Միհրանը մրցաշարին մասնակցում էր ոտքի վնասվածքով։
Հայաստանի ներկայացուցիչներից մրցաշարի բրոնզե մեդալներ են նվաճել Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Գեղամ Գալստյանը (70 կգ), Դավիթ Գևորգյանը (74 կգ), Գրիգոր Գրիգորյանը (79 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (86 կգ):