1364 դիտում
09:29 09-04-2021
Արսեն Թորոսյանն ու Ռուստամ Բադասյանը պարտվեցին․ ՄԻՊ-ի անկախության սահմանադրաիրավական երաշխիքները վերացնող օրենքի նախագիծը Կառավարությունը հետ կանչեց ԱԺ-ից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանն ու ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պարտվեցին: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի անկախության սահմանադրաիրավական երաշխիքները վերացնող օրենքի նախագիծը կառավարությունը հետ է կանչել ԱԺ-ից։
Հիշեցնենք, որ կառավարությունն իր նախորդ նիստերից մեկում հավանություն էր տվել օրենքի նախագծին, որը հնարավորություն է տալիս կրճատել ՄԻՊ-ի գործունեության տարեկան բյուջեն։ ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել էր, որ ինքն այդ նախագիծը համարում է խտրական, որը միայն ՄԻՊ-ի գործունեությանն է վերաբերում և ուղղված է այն սահմանափակելուն:
Գաղտնիք չէ, որ կառավարությունում Թաթոյանի դեմ արշավ էր սկսել Արսեն Թորոսյանը, իսկ խորհրդարանում էլ՝ պատգամավորների այն հատվածը, որոնք գտնվում են ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ազդեցության տակ։ Բայց այս հաղթանակը չի նշանակում, որ առաջիկայում կրկին հարձակումներ չեն լինի Արման Թաթոյանի ուղղությամբ:
Բանն այն է, որ Արսեն Թորոսյանը դեռ առողջապահության նախարար եղած ժամանակից է թիրախավորել Թաթոյանին, քանի որ ՄԻՊ-ը քննադատել էր Առողջապահության նախարարության գործելաոճը կորոնավիրուսի դեմ պայքարի առումով: Ու պարզվում է` հենց Թորոսյանն էր առաջարկել այլևս Թաթոյանին չկանչել կառավարության նիստերին»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1031 դիտում
10:30 11-04-2021
Կառավարությունը ՄԻՊ ֆինանսական անկախությունը վերացնող նախագիծը հետ է վերցրել Ազգային ժողովից. Արման Թաթոյան
1576 դիտում
10:20 24-11-2022
Ինչո՞ւ Արցախի նախագահը հետ կանչեց Սահմանադրության փոփոխության նախագիծը. «Փաստ»
Այս բաժնից
2032 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9124 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2161 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան