211652_close_icon
views-count30289 դիտում article-date 14:08 24-07-2019

Եկատերինբուրգում փորձել են պայթեցնել Պուտինի ավտոշարասյունը

Եկատերինբուրգում երկու տղամարդ փորձել են պայթեցնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ավտոշարասյունը, սակայն չի հաջողվել: Նրանք ականապատել են այն փողոցը, որով պետք է անցներ Պուտինի ավտոշարասյունը։ Ինչպես հայտնում РИА Новости-ն, ոստիկանությունն արդեն իսկ ձերբակալել է ենթադրյալ մեղավորներին, որոնք խոստովանել են՝ ցանկացել են պարզապես ստուգել իրավապահների զգոնությունը: Նշվում է, որ Վլադիմիր Պուտինի այցի օրը կասկածյալները կոշիկի տուփի մեջ կեղծ ռումբ են տեղադրել մայրուղու վրա, որով պետք է անցներ նախագահի ավտոշարասյունը։ ՆԳՆՎ մամլո ծառայությունը հայտնում է, որ տղամարդիկ Եկատերինբուրգի բնակիչներ են, անցյալում արդեն դատապարտված են եղել։

Նմանատիպ նյութեր