Իսպանացին փորձել է պայթեցնել իշխող կուսակցության կենտրոնակայանը
                        Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ավտոմեքենան բախվել  է երկրի իշխող կուսակցության կենտրոնակայանի շենքին: Ոստիկանության տվյալներով, մեքենայում գազի բալոններ են եղել: 
Վարորդը՝ 37-ամյա Դանիել Պերես Բերլանգան, պարզվել է, սնանկացած բիզնեսմեն է, որն այժմ աշխատանք չունի: Ոստիկանության բաժանմունքում նա ասել է, որ իշխող կուսակցության մեղքով կորցրել է ամեն ինչ, այդ պատճառով էլ որոշել էր գազի բալոններով լի ավտոմեքենայով բախվել կուսակցության շենքին եւ պայթեցնել այն: Միջադեպի հետեւանքով, բարեբախտաբար, պայթյուն տեղի չի ունեցել, տուժածներ չկան: 
Տեղեկություններ կան, որ բիզնեսմենը հոգեկան խնդիրներ ունի:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

