Ինյեստան նշանակվել է Լա Լիգայի դեսպան
Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին լեգենդար կիսապաշտպան Անդրես Ինյեստան դարձել է Լա Լիգայի դեսպան:
Տոկիոյում կայացած հատուկ արարողությունում, որին մասնակցել են Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը, առաջնության դեսպան Ֆերնանդո Սանսը, ինչպես նաև «Բարսելոնայի» նախկին հարձակվող Սամյուել Էտո’Օ-ն, Ինյեստային հանձնել են Իսպանիայի առաջնության խորհրդանիշի հատուկ մարզաշապիկ:
Այժմ 35-ամյա իսպանացին հանդես է գալիս ճապոնական «Վիսել Կոբեում»:


