Ինյեստան կարող է բաց թողնել երեք շաբաթ
«Բարսելոնա»-ն կիսապաշտպան Անրդես Ինյեստան Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում «Ռեալ»-ի հետ կայացած խաղում վնասվածք է ստացել, տեղեկացնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:
Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի վնասվածքի բնույթի ևապաքինման ժամկետների մասին տեղեկություն չի հաղորդվում:
Իսպանական Marca պարբերականի տվյալներով՝ Ինյեստան շարք կվերադառնա 3 շաբաթից: Դա նշանակում է, որ 30-ամյա խաղացողը բաց կթողնի Իսպանիայի առաջնության շրջանակում «Ալմերիա»-ի և «Սելտա»-ի դեմ հանդիպումները, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Այաքս»-ի հետ կայանալիք խաղը: