1124 դիտում
15:42 23-07-2019
Սերֆինգային նորամուտ` Ցուրիգասակի լողափում
Խաղերի Կազմկոմիտեն և Սերֆինգի Միջազգային Ասոցիացիան հուլիսի 18-21-ը կազմակերպել են չորսօրյա փորձնական մրցաշար:
Ընդհանուր առմամբ սերֆինգի մրցաշարի համար պահանջվում է չորս օր, բայց Տոկիո 2020-ը, ելնելով եղանակային պայմաններից և ապահովությունից, մրցաշարին կտրամադրի ութ օր` հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 2-ը: Տոկիո 2020-ի ընթացքում մրցաշարին կմասնակցեն 20 տղամարդ և 20 կին, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Օլիմպիական ձևաչափը կրկնելու համար փորձնական մրցաշարին նույնպես մասնակցել են 40 մարզիկներ:
Ցուրիգասակի լողափը 62 կմ հեռավորության վրա է գտնվում Տոկիոյից և հայտնի է իր մշտապես բարձր ալիքներով, որոնց բարձրությունը հասնում է 1-1,5 մետրի: Տարեկան 600.000 սերֆերներ են այցելում լողափը:
«Մենք կախված ենք մայր բնությունից և դրա պայմաններից, դա է պատճառը, որ այսօր այստեղ են փորձարկելու համար այս ձևաչափի ընթացքում եղանակային պայմանները»,- ասել է Սերֆինգի Միջազգային Ասոցիացիայի գործադիր տնօրեն Ռոբերտ Ֆասուլոն:
Նմանատիպ նյութեր
13053 դիտում
16:59 04-02-2018
Հենրիխ Մխիթարյան. Սա յուրահատուկ նորամուտ էր
11299 դիտում
20:31 15-09-2019
Հրաշալի նորամուտ. Հենրիխ Մխիթարյանը խփեց իր առաջին գոլը «Ռոմայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
4171 դիտում
21:53 11-09-2021
Փառահեղ նորամուտ. Ռոնալդուն ԱՊԼ-ի հենց առաջին խաղում դուբլի հեղինակ դարձավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
754 դիտում
21:32 19-04-2024
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր
3967 դիտում
23:34 18-04-2024
Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ
904 դիտում
22:06 16-04-2024
19 հայ բռնցքամարտիկներ կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը