73349 դիտում
10:55 23-07-2019
Երևանում Hummer-ի 43-ամյա վարորդը խմած վիճակում բախվել է աղբատար Volvo-ին․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, հուլիսի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։20-ի սահմաններում 43-ամյա Դավիթ Իսսայանը իր վարած Hummer մակնիշի 77 PO 677 համարանիշի ավտոմեքենայով Ֆուչիկի փողոցում բախվել է կայանված վիճակում գտնվող, անվտանգության լուսային ազդանշանները միացրած Volvo մակնիշի 34 G 8818 համարանիշի աղբատար ավտոմեքենային։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Hummer-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Օպերատիվ են գործել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարներն ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի տեսուչները։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Վարդան Համբարձումյանի գլխավորությամբ։ Վերջինիս կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդնեը ենթարկվել են սթափության փորձաքննության։ Պարզվել է՝ Volvo-ի վարորդը եղել է սթափ, իսկ Hummer-ի վարորդը որոշ ժամանակ հրաժարվել է սթափութան փորձաքննություն հանձնելուց, սակայն հետո հանձնելով սթափության փորձաքննություն, պարզվել է, որ նա ավտմեքենան վարել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր վիճակում։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Volvo-ն հաշվառված է «Սանիթեք» ընկերության հաշվեկշռում, և նա ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված կատարել էր աղբահանություն։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 110+
110+