211652_close_icon
views-count1606 դիտում article-date 21:27 22-07-2019

Արցախում է գտնվում Պարի համաշխարհային խորհրդի փոխնախագահ Ստանիսլավ Պոպովը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 22-ին ընդունել է Ռուսաստանի պարի միության նախագահ, պարի համաշխարհային խորհրդի փոխնախագահ Ստանիսլավ Պոպովին: Նախագահը ողջունել է մշակութային հայտնի գործիչների այցելություններն Արցախ՝ կարևորելով դրանք մեր երկրի մշակութային կյանքի զարգացման տեսանկյունից: Այդ մասին հայտնում են Արցախի նախագահի լրատվական ծառայությունից:

Նմանատիպ նյութեր