51906 դիտում
14:14 22-07-2019
Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են Mercedes-ն ու Opel-ը. վերջինը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, հուլիսի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Տիչինա և Ոսկանյան փողոցների խաչմերուկում բախվել են Opel մակնիշի 35 ZC 638 համարանիշի և Mercedes մակնիշի 36 DU 104 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը առաջ է ընթացել և, գլխիվայր շրջվելով, հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի տեսուչներ՝ Արծրուն Ռդոյանը և Հայկ Պետրոսյանը։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բարսեղյանի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բիրիգադը առաջին բուժօգնությունը ցուցաբերեց Opel-ի վարորդին, ով սակայն հրաժարվեց հիվանդանոց մեկնելուց: Սակայն որոշ ժամանակ անց նրա ինքնազգացողությունը վատացավ և դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը նախ տեղում բուժօգնություն ցուցաբերեց, ապա տեղափոխեց «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքնաները, փակել գազաբալոններն ու սահամանազատել տարածքը։
Հետաքննիչի հանձարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվեցին Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 147+
147+