16394 դիտում
10:30 09-07-2016
Խոշոր ավտովթար Երևանում. «Արաքս» բենզալցակայանի մոտ բախվել են Opel-ը, Վազը և Mercedes-ը. Opel-ը գլխիվայր շրջվել է. կա վիրավոր. քննիչը 2 ժամ էր՝ չէր իմանում՝ ինչ անի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայի 20ա հասցեի՝ «Արաքս» բենզալցակայանի դիմաց բախվել են Երևան քաղաքի Նոր Նորքի 2-րդ զանգվածի բնակիչ, 44-ամյա Գևորգ Նիկողոսյանի վարած Mercedes մակնիշի V 880TE 777 համարանիշի, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի բնակիչ, 30-ամյա Կարեն Մանուկյանի վարած Վազ մակնիշի 34 NN 457 համարանիշի և Երևան քաղաքի Նոր Նորքի 4-րդ զանգվածի բնակիչ, 40-ամյա Արթուր Թովմասյանի վարած Opel մակնիշի 34 TF 511 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ա. Թովմասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Արտյոմ Համզոյանի գլխավորությամբ, ով 2 ժամից ավելի էր՝ չէր իմանում, ինչպես և ինչ գործողություններ կատարի դեպքի վայրում, ինչի պատճառով էլ մի քանի ժամ Երևանի ՃՈ աշխատակիցները ուժեղացված ծառայություն էին կատարում նշված հատվածում, որպեսզի խցանումներ տեղի չունենան:
Վթարի հետևանքով Opel-ը գլխիվայր շրջվել է:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+