211652_close_icon
views-count112925 դիտում article-date 21:33 21-07-2019

Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. ջրափրկարարական ջոկատի հրամանատարը Ագրիճի գետից դուրս է բերել 44-ամյա տղամարդու դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:15-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մադինա գյուղի տարածքում՝ Ագրիճի գետում մարդ է խեղդվել և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, սակայն քանի որ ջրափրկարարական ջոկատի անհրաժեշտություն է եղել, դեպքի վայր են ժամանել ջրափրկարարները՝ ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Գերասիմյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Քոչար Քոչարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապաստրատվում: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ այսօր ժամը 16:00-ին, Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակիչ, 44-ամյա Գառնիկ Համբարձումյանը Մադինա գյուղի «Քարածի» սարատեղիով փորձել է ձիով անցնել Ագրիճի գետը, որի ժամանակ ձիու վրայից վայր է ընկել գետը և խեղդվել: Ջրափրկարարական ջոկատի հրամանատար Ա. Ճզմաչյանը ժամը 19:10-ի սահմաններում Գ. Համբարձումյանի դին դուրս է բերել գետից: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր