246243 դիտում
16:31 16-04-2020
Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. ջրասուզակը Ագրիջա գետից դուրս է բերել 37-ամյա տղամարդու դին. ժամանել է Գեղարքունիքի մարզպետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 12։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մադինա գյուղի վարչական տարածքի և Վաղաշեն գյուղի խոտհարքի տարածքում գտնվող Ագրիջա գետում քաղաքացի է ջրահեղձ եղել և դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻՆ ՓԾ Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ինչպես նաև Սևանի ջրասուզակը։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հակոբյանի, բաժնի օպերգծով տեղակալ Գարիկ Գերասիմյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր է ժամանել նաև Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
Ջրասուզակի կողմից կատարված որոնողական աշխատանքների արդյունքում դուրս է բերվել Վաղաշեն գյուղի բնակիչ՝ 37-ամյա Լևոն Հովհաննիսյանի դին։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ավագյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Խաչատրյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Լ. Հովհաննիսյանը եղել է ընկերոջ հետ, և ընկերն է ահազանգել ոստիկանություն և ԱԻն 9-11։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
25625 դիտում
20:06 22-06-2015
Ողբերգական դեպք Տավուշի մարզում. 14-ամյա երեխաներից մեկին փրկել են, իսկ մյուսի դին Դեբեդ գետից դուրս բերեց ջրասուզակը