1189 դիտում
22:47 19-07-2019
ԳԴՀ-ում ՀՀ պատվավոր հյուպատոսն իր արտոնագրերը հանձնել է ԱԳ նախարարի տեղակալին
Հուլիսի 19-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Համբուրգ քաղաքում ՀՀ պատվավոր հյուպատոս Հայկո Հեխթին (Heiko Hecht)՝ արտոնագրերի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով պատվավոր հյուպատոսի նշանակման կապակցությամբ` Ավետ Ադոնցը Հայկո Հեխթին մաղթեց հաջողություն իր կարևոր և պատասխանատու առաքելությունում՝ հույս հայտնելով, որ վերջինս իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջև համագործակցության խորացմանը։
Հանդիպմանը կողմերը կարևորեցին ապակենտրոնացված համագործակցության խորացման անհրաժեշտությունը, անդրադարձան Համբուրգում հայ համայնքի դերին՝ երկկողմ բարեկամական կապերի ձևավորման և զարգացման գործում:
Նմանատիպ նյութեր
2455 դիտում
15:57 14-01-2016
Արա Նազարյանն ընդունել է ԳԴՀ ԱԳՆ կիբերանվտանգության հարցերով շտաբի ղեկավարին և ՀՀ-ում ԳԴՀ դեսպանին
2163 դիտում
17:00 27-06-2018
ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը այցելել է ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամաս
2009 դիտում
17:00 10-12-2019
250 մարզիչներ ստացան իրենց թարմացված արտոնագրերը