2211 դիտում
17:00 27-06-2018
ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը այցելել է ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամաս
Հունիսի 26-ին Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամաս այցի շրջանակներում ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին Մագդեբուրգ քաղաքում ընդունեց Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կառավարության տնտեսության, գիտության և թվայնացման հարցերով պետքարտուղար Յուրգեն Ուդեն:
Հանդիպմանը կողմերն անդրադարձան Հայաստանի և Սաքսոնիա-Անհալթ երկրամասի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև ստեղծված կապերին՝ գոհունակությամբ նշելով ընթացիկ տարվա մայիսին Մարթին Լյութերի անվան Հալեի համալսարանի ռեկտոր Շթրեթերի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան: Կարևորվեց հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը ոչ միայն կրթության և գիտության, այլև տնտեսության բնագավառում, ընդգծվեց առկա տնտեսական ներուժին նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը: Այս համատեքստում հատուկ անդրադարձ կատարվեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում գրանցված առաջընթացին, ինչը լավ հիմք է կողմերի միջև համատեղ ծրագրերի իրականացման համար:
Նույն օրը ՀՀ դեսպանը հանդիպեց Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի հարցերով պետքարտուղար Գունար Շելենբերգերի հետ: Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին ընթացիկ տարվա սեպտեմբերին նախատեսված պետքարտուղար Շելենբերգերի գլխավորած պատվիրակության այցին Հայաստան և դրա շրջանակներում Երևանում նախատեսված մի շարք միջոցառումներին:
Նմանատիպ նյութեր
2172 դիտում
22:22 17-05-2019
ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն աշխատանքային այցով մեկնել է Սաքսոնիա-Անհալթ երկրամաս
1205 դիտում
21:46 01-04-2019
Գերմանիայում ՀՀ դեսպան Սմբատյանը այցելել է Սաքսոնիա-Անհալթ երկրամաս
1423 դիտում
23:12 01-10-2015
Դեսպան Սմբատյանը աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամաս
Այս բաժնից
619 դիտում
18:21 27-01-2025
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հնդկաստանի Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը
589 դիտում
18:13 27-01-2025
Մերժել Ցեղասպանության ուրացումը և ուրացողներին. Էդմոն Մարուքյան