211652_close_icon

Սթարիջին եղբոր պատճառով որակազրկել են 6 շաբաթով և տուգանել

views-count1819 դիտում article-date 18:51 18-07-2019
«Լիվերպուլի» նախկին հարձակվող Դենիել Սթարիջը խաղադրույքների մասին կանոնները խախտելու համար որակազրկվել է 6 շաբաթով: Անկախ հանձնաժողովը հաստատել է, որ 29-ամյա ֆուտբոլիստը իր եղբորը տեղեկություն է փոխանցել իր հնարավոր տրանսֆերի մասին «Սևիլյա», որպեսզի եղբայրը այդ իրադարձության վրա խաղադրույք կատարի: Սթարիջը որակազրկվել է Անգլիայի տարածքում ցանկացած խաղից: Ընդ որում, 6 շաբաթից 4-ը պայմանական են, ինչը նշանակում է, որ հուլիսի 31-ից Սթարիջը կկարողանա շարունակել մրցելույթները, եթե նոր խախտումներ չկատարի: Բացի այդ, խաղացողը տուգանվել է 75 հազ. ֆունտով:

Նմանատիպ նյութեր