Եվրո-2016. ՈւԵՖԱ-ն Ռուսաստանին պայմանական որակազրկել է երկրպագուների անկարգությունների պատճառով. տեսանյութ
Ռուսաստանի երկրպագուների անկարգությունների առթիվ ՈւԵՖԱ-ն այսօր որոշում է կայացրել:
Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մեղադրվել է զանգվածային [url=https://shamshyan.com/hy/article/2016/06/12/87743/]անկարգություններ[/url] հրահրելու, հրավառության իրեր կիրառելու և ռասիզմի դրսևորումների մեջ:
Գործի քննարկման արդյունքներով ռուսական ֆեդերացիան տուգանվել է 150 հազար եվրոյով:
Ռուսաստանի հավաքականը պայմանական որակազրկվել է մինչև Եվրո-2016-ի ավարտը: Որակազրկումը կարող է ուժի մեջ մտնել, եթե ռուս երրպագուները թիմի մասնակցությամբ խաղերից մեկում նորից անկարգություններ հրահրեն: