Նեյմարի հայրը հանդիպելու է «Յուվենտուսի» մարզական տնօրենի հետ
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը քննարկում է «Յուվենտուս»տեղափոխվելու հնարավորությունը:
27-ամյա բրազիլացու հայրը և գործակալը՝ Նեյմար դա Սիլվան, մոտ ժամանակներս Թուրինում հանդիպելու է «ծեր սինյորայի» մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչի հետ:
Ավելի վաղ նշվել էր, որ Նեյմարը ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ից և քննարկում է նաև «Բարսելոնայի», «Ռեալի» և «Բավարիայի» հետ կապված տարբերակները:


