Նեյմարի հայրը խորհուրդ է տալիս նրան տեղափոխվել «Ռեալ»
«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը, որը 2 տարի անց կարող է ազատ գործակալ դառնալ, քննարկում է «Ռեալից», ՊՍԺ-ից և «Մանչեսթեր Յունայթեդից» ստացված առաջարկները, որոնք պատրաստ են նրա համար վճարել 192 մլն եվրո հրաժարագինը:
Մադրիդցիները 24-ամյա բրազիլացուն առաջարկում են 6-ամյա պայմանագիր` տարեկան 15 մլն եվրո աշխատավարձով:
Անգլիացիները առաջարկում են տարեկան 17 մլն եվրո, այն դեպքում, երբ «Բարսելոնան» համաձայն է Նեյմարի աշխատավարձը 9-ից դարձնել 14 մլն եվրո:
Նեյմարի հայրը` Դա Սիլվան և գործակալը` Վագներ Ռիբեյրոն, ֆուտբոլիստին խորհուրդ են տալիս լքել «Բարսելոնան» և ընդունել երեք առաջարկներից մեկը:
Թեպետ ավելի վաղ հայտարարվել էր, որ Նեյմարը «Բարսելոնայի» հետ պայմանագիրը երկարաձգել է մինչև 2022 թվականը, սակայն գործարքն այդպես էլ չի կայացել: