211652_close_icon

Երևանի Աբովյան փողոցում թեքված գովազդային վահանակն ապամոնտաժվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count1912 դիտում article-date 21:40 17-07-2019
Հուլիսի 16-ին, ժամը 18:30-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Աբովյան 31 հասցեում առկա է թեքված գովազդային վահանակ: ԵՓՎ Կենտրոնի համայնքային բաժնի պետը տեղում պարզել է, որ առկա է թեքված գովազդային վահանակ և կա ընկնելու վտանգ: Հետադարձ կապ է հաստատվել քաղաքապետարանի, վարչական շրջանի բաժնի պատասխանատուների և գովազդային վահանակը սպասարկող կազմակերպության ներկայացուցիչների հետ: Հուլիսի 17-ին, ժամը 11:00-ի սահմաններում թեքված վահանակն ապամոնտաժվել է սպասարկող կազմակերպության աշխատակիցների կողմից: [b]ԱԻՆ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր