211652_close_icon
views-count5659 դիտում article-date 22:49 14-07-2014

Արտակարգ դեպք Երևանում. գովազդային վահանակն ընկել է Toyota RAV4-ի վրա. ո՞վ է փոխհատուցելու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 14-ին , արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում : Ժամը 20.00-ի սահմաններում Պարոնյան փողոցում՝ Սերգեյ Փարաջանովի թանգարանի հարևանությամբ, քամու հետևանքով գովազդային վահանակը պոկվել և ընկել է վահանակի մոտ կայանված Toyota RAV4 մակնիշի 028 OT 61 համարանիշով մեքենայի վրա: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը. « Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, վնասվել է ավտոմեքենայի դիմապակին: Իսկ վարորդը շիվար կանգնած չգիտեր թե ով է փոխհատուցելու վնասը»: Դեպքի մասին ներկայացվել է ոստիկանության կենտրոնի բաժին , որտեղից խոստացել են, որ պետք է ժամանի հետաքննիչը : Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ ավտոմեքենան հաշվառված է Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության հաշվեկշռում: Դեպքի վայրում էր գտնվում նաև Volkswagen Touareg մակնիշի 97 ZZ 003 համարանիշի ավտոմեքենայի վարորդը՝ մի երիտսարդ , ով հայտնեց, որ գովազդային վահանակն իրենն է, և իրեն չի էլ հետաքրքրում, թե ո՞վ պետք է փոխհատուցի վնասը: Ասելով. « Հիմա եթե ես քաղաքով քայլեմ, քարն ընկնի գլխիս ո՞վ է փոխհատուցելու»: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր