211652_close_icon
views-count163108 դիտում article-date 16:05 17-07-2019

Խոշոր ու ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Opel-ն ու КамАЗ-ը, վերջինը բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում. փրկարարները КамАЗ-ի միջից փորձում են դուրս բերել վարորդի դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 26 կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 04 ZQ 274 համարանիշի և КамАЗ մակնիշի 63 ԼՕ 833 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով КамАЗ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 60 մետր առաջ ընթանալով՝ գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում։ Այս պահին դեպքի վայր ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարները փորձում են հատուկ տեխնիկայի միջոցով КамАЗ-ի վարորդի դին դուրս բերել ավտոմեքենայից։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանը։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի, Կոտայքի քննչական բաժնի պետ Ռուբեն Մկրտչյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է քննչական բաժնի պետի տեղակալ Հրանտ Ասրյանը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Opel-ի վարորդի և КамАЗ-ի մահացած վարորդի ինքնությունը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի և ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Ալիկ Գրիգորյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 204+
204+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր