Օզիլը մազերը ներկել է սպիտակ
«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը փոխել է կերպարը և մազերը ներկել սպիտակ:
Կիսապաշտպանի նոր սանրվածքը ծաղրել է նրա թիմակից Պիեր-Էմերիկ Օբամեյանգը՝ գերմանացուն համեմատելով ԱՄՆ-ի կանանց հավաքականի խաղացող Մեգան Ռապինոյի հետ:
«Այժմ ես գիտեմ, թե ինչպես նրանք նվաճեցին աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Սա քո լավագույն սանրվածքն է, Մեսութ», գրել է Օբամեյանգն իր ինստագրամում:


